Սերժ Սարգսյանը Եվրոպա է գործուղել Հովիկ Աբրահամյանին
Հայկական Մամուլ
Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու համար Սերժ Սարգսյանը հիմա էլ Եվրոպա է գործուղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. նա այժմ Բրյուսելում է, որտեղ պատրաստվում է հանդիպել Եվրախորհրդի ներկայացուցիչների հետ:
Իսկ մինչ այդ՝ Բրյուսելից «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում, Հ. Աբրահամյանը շտապել է հայտարարել Եվրամիության հետ համագործակցության շարունակման իրենց մտադրության մասին.
«Մենք եվրոպական արժեքները բարձր ենք գնահատում եւ շարունակելու ենք համագործակցությունը Եվրամիության հետ: Ուղղակի այն արձանագրությունները, որ մենք ապագայում պետք է ստորագրենք' նոյեմբեր ամսին, եթե կլինեն կետեր, որոնք կհակասեն Մաքսային միությանը, մենք պատրաստ ենք քննարկելու եւ շտկելու»: Թե որքանով Հ. Աբրահամյանին կհաջողվի համոզել Եվրամիությանը՝ թույլ տալ ՀՀ իշխանություններին նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ցույց կտա ժամանակը:
Իսկ մինչ այդ ակնհայտ է' որքան մոտենում է նոյեմբերը, այնքան իշխանություններն ավելի ինտենսիվորեն են դռնեդուռ ընկնում՝ Եվրոպայի բարեհաճությունը ստանալու հարցում:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը