Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանին: Ըստ նույն տեղեկությունների՝ Գ. Կոստանյանը մի քանի դատախազների հետ զրույցում, խոսելով Վ. Մարգարյանի մասին, ասել է, թե «դրան ասե՛ք, թող աչքիս չերեւա ընդհանրապես»: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վ. Մարգարյանի հետ նրա ապագային առնչվող հարցեր ճշտելու ակնկալիքով:
«Ես նման տեղեկություն չունեմ»,-մեզ հետ զրույցում կարճ ասաց դատախազը: Հարցին, թե ինչ փոխհարաբերություններ ունի Գ. Կոստանյանի հետ, դատախազը պատասխանեց. «Աշխատանքային, կառուցողական, որեւէ լարված հարաբերություն չկա, ես աշխատում եմ»: Դիտարկմանը, թե Գ. Կոստանյանը լուրջ կադրային փոփոխություններ է կատարում եւ որոշել է իրեն աշխատանքից ազատել, Վ. Մարգարյանը նշեց. «Ես աշխատում եմ»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը