«Սպասելիք եթե մարդ չունենա, պետք է գնա-մեռնի». Մանուկ Վարդանյան
Հայկական Մամուլ
Վահան Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսին մասնակցող Մանուկ Վարդանյանին «Հրապարակ» օրաթերթի լրագրողը հարցրել է. «Ինչո՞վ է հիմա զբաղված ՕԵԿ քվոտայով կապի և տրանսպորտի նախկին նախարարը, կարո՞ղ է ծպտված դաշնակցական է եղել՝ չենք իմացել»:
Վերջինս ժպիտով, թե՝ «իհարկե ոչ. եթե չհաշվենք, որ բոլոր երեխաները փոքր ժամանակ դաշնակցականներ են. իրենց բարուրել կապել են, իրենք գոռացել-լացել են, որ ազատություն ստանան»,- դաշնակցական «Մահ կամ ազատություն» կարգախոսը վերաշարադրեց ՕԵԿ նախկին նախարարը:
«Դասախոսում եմ հիմա, ինձ հետաքրքիր էր, թե ինչ է գրել պարոն Հովհաննիսյանն իր գրքում, եկա՝ ներկա գտնվեմ»: Դժվար չէ՞ առանց պաշտոն: «Դա էլ է պետք»: Սպասելիքներ չկա՞ն: «Սպասելիք եթե մարդ չունենա, պետք է գնա-մեռնի. պաշտոնի առումով չէ՝ ընդհանրապես եմ ասում»:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը