Դատախազությունում պաշտոնանկությունների պրոցեսը փոքր-ինչ սառեցվել է
Հայկական Մամուլ
Դատախազությունում պաշտոնանկությունների պրոցեսը փոքր-ինչ սառեցվել է: Անցած ուրբաթ տարածված հրաժարականների մասին լուրերը երեկ Գլխավոր դատախազությունից չեն հաստատել, անգամ հրաժարվել են ասել՝ դիմումներ գրվե՞լ են, թե՞ ոչ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ըստ ամենայնի, չեն ուզում տպավորություն ստեղծվի, թե Գևորգ Կոստանյանը կադրային ջարդ է անում: Մինչ այդ, դատախազական համակարգում Կոստանյանին մոտենալու ուղիներ են փնտրում նրա հարազատ ընկերների միջոցով: Սակայն նրանք, ովքեր իրենց ամուր են զգում, ներսում ասում են՝ ճիշտ է անում, էդ կաշառակերների հարցերը պետք է լուծել: Հայտնի չէ, սակայն, թե ումով է Կոստանյանը փոխարինելու աշխատանքից ազատվածներին:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը