Իվանիշվիլին վստահ է` նախագահական ընտրություններում իր թեկնածուն կհաղթի
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վստահ է, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթանակ է տանելու նախագահական ընտրությունների առաջին փուլում:
«Ես վստահ եմ 98%-ով, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլ չի լինելու: Մարգվելաշվիլին վստահ հաղթանակ է տանելու առաջին փուլում»,-հայտարարել է Իվանիշվիլին:
Իվանիշվիլին նաև հիշեցրել է, որ մտադիր է լքել իր վարչապետի պաշտոնը և հայտնել է, որ իր տեղը զբաղեցնողի անունը հայտնի կդառնա նախագահական ընտրությունների ավարտից մեկ շաբաթ անց:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն