Ջանք չեմ խնայի, որպեսզի Ռամոսը կարիերան ավարտի «Ռեալում». Պերես
Սպորտ
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի պաշտպան Սերխո Ռամոսի հնարավոր տեղափոխոթյունը ՊՍԺ, «Չելսի» կամ «Մանչեսթեր Սիթի»:
«Մենք նրա հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններ չենք վարում: Սակայն նրան անչափ սիրում ենք: Ժամանակին Ռամոսին ձեռք բերեցինք մեծ դժվարությամբ, և այժմ ջանք չեմ խնայի, որպեսզի նա կարիերան ավարտի «Ռեալում»: Ռամոսին ձեռք բերելու համար առաջարկներ չենք ստացել, քանի որ բոլորը գիտեն նրա տրանսֆերը չի վաճառվում: Իսկ նրա նոր պայմանագրի հարցը կորոշենք ավելի հարմար ժամանակ»,-Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2017-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում