Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 77 VՍ 773 համարանիշի, Mercedes մակնիշի 21 ՏԼ 186 համարանիշի և ВАЗ 21 015 մակնիշի 29 ՏՕ 457 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում արդեն 2 օր է, ըստ բնակիչների՝ լուսակրի չի աշխատում, ինչն էլ վթարի պատճառ է դարձել ու, եթե Երևանի քաղաքապետարանի պատասխանատու չինովնիկները նստատեղերը բարձրացնեին փափուկ աթոռներից ու վերացնեին լուսակրի խոտանը, ապա վթարը տեղի չէր ունենա: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն