Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Փարքինգ սիթին» խաբեությամբ գումարնե՞ր է կորզում. նամուսն ու թասիբը բերվել են հարկման դաշտ

Վերլուծական

Այն, որ Հայաստանում որևէ բանի վրա զարմանալն իսկ զարմանալի է, փաստ է: Բայց պարզվում է, որ մեր բազմաչարչար երկրում դեռ մնացել են երևութներ, որոնց վրա ոչ միայն կարելի է զարմանալ, այլև ցնցվել պետական չինովնիկների լկտիության աստիճանից, որով պարզապես շորթում են Հայաստանի քաղաքացիներին:

«Հայկական ժամանակ»-ը պարզել է, որ Երևանի կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի ավտոկանգառներից ոչ բոլորն են վճարովի։ Այն փողոցներում, որտեղ «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամբողջական կահավորում չի արվել, այսինքն՝ չեն տեղադրվել տեսախցիկներ, կայանելն առայժմ անվճար է։ Այս մասին ասել է «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը։ Հարությունյանը հավաստիացրել է, որ կայանման դիմաց բոլոր չվճարողները տուգանվում են առանց խտրականության, բայց, եթե փողոցը ամբողջությամբ կահավորված է։ «Որտեղ կահավորումը թեկուզ մի մասով պակաս է, այնտեղ հսկողություն չենք իրականացնում»,-ասել է ընկերության տնօրենը։ Նման դեպքերում կայանման դիմաց վճարել-չվճարելը «Փարքինգ սիթի սերվիսը» առայժմ թողնում է վարորդների խղճին։ Սակայն այդպես երկար չի շարունակվի։ Տեսախցիկների տեղադրումը Երևանի փողոցներում շարունակվում է։ «Վերջին օրերին տեսախցիկներ են տեղադրվել Չարենց, Տերյան, Բեյրութի, Խորենացի փողոցներում։ Նրանցից մեկ-երկուսը, օրինակ` Չարենցի փողոցը, ակտիվ կլինի 1-2 օրից, քանի որ կահավորումը նոր ենք ավարտել։ Մի քանի օրից այս ցանկին նոր փողոցներ կավելանան»,-նշել է Հարությունյանը։ Մինչև տարեվերջ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն կավարտի Փոքր կենտրոնի կահավորումն ամբողջությամբ։ Իսկ մինչ այդ, կահավորված փողոցների թիվը շուտով կհասնի մոտ 20-ի»։

Ըստ էության, օրը ցերեկով Երևանում խաբեություն է տեղի ունենում, և որևէ պետական կառույց չի արձագանքում այդ խաբեությանը: Սրտաճմլիկ արդարացումներով ներդրված ծառայությունը, փաստորեն, որպես այդպիսին, չի գործում, սակայն ընկերությունը շարունակում է վարորդներից օդից փող կպցնել ոչնչի դիմաց: Ավելին, չկահավորված փողոցներում կայանման դիմաց վճարել-չվճարելը «Փարքինգ սիթի սերվիսն» առայժմ թողնում է վարորդների խղճին։ Ինչպիսի՜ հումանիզմ, հուզվել կարելի է: Իսկ ո՞ւր են այն միլիոնավոր ներդրումները, որի մասին ամեն օր խոսում էին: Փաստորեն, ոչ մի ներդրում էլ չի եղել: Ծառայությունը սկսել է գործել, գանձումները կատարվել են, որոնց մի մասով էլ այժմ սկսել են համապատասխան տեխնիկա ձեռք բերել:

Փող կպցնելու հեշտ մեթոդ է: Ընդամենը ոչինչ չասող փաստաթղթերով սահմանում են սակագներ ոչնչի դիմաց, տպավորություն են ստեղծում, որ բոլոր կարմիր գծանշումներով կայանատեղիները վերահսկվում են, մարդիկ ստիպված վճարումներ են կատարում, և այդ գումարներով աստիճանաբար սկսում են տեսախցիկներով պաշարել մայրաքաղաքը` նոր գումարներ շորթելու ակնկալիքով: Երբ խաբեության կծիկը բացվում է, հայտարարում են, որ տեսախցիկներով չկահավորված փողոցներում վճարում կատարելը վարորդի խղճի վրա է: Պատկերացնո՞ւմ եք` ինչ աղաղակող խաբեության հետ գործ ունենք: Աշխարհի որևէ երկրում քաղաքացու խիղճը որևէ ֆորմատով չի հարկվում: Մեզ մոտ շուտով թասիբն էլ կբերեն հարկման դաշտ:

Փաստորեն, անբարեխիղճ գովազդի արդյունքում մեր բազմաթիվ քաղաքացիներ, առանց իմանալու, որ կոնկրետ վայրում ավտոմեքենան կայանելու համար վճարում չպետք է կատարվի, վճարել են` դառնալով խաբեության զոհ: Վստահ եմ, որ բավականին կլորիկ գումարներ են գնացել ոչնչի դիմաց գումարներ կորզող ընկերության գրպանը: Նրանք պարտավոր էին համապատասխան կահավորում ապահովել, գոնե ծառայության իմիտացիա ապահովել, որից հետո պահանջել վճարներ կայանման դիմաց: Կամ համապատասխան ցուցանակներ տեղադրել, որ ընկերությունը դեռևս ավարտին չի հասցրել ծառայության մատուցման ամբողջական փաթեթը, ուստի` այս պային կոնկրետ X փողոցում գանձումներ չեն կատարվում, որովհետև որևէ ծառայություն դեռևս առկա չէ:

Ակնկալում ենք համապատասխան պետական կառույցների շատ արագ արձագանքը...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված