Հայ հրաձիգները՝ երիտասարդների առաջնությունում
Սպորտ
Ուկրաինայի Վիննիցա քաղաքում հոկտեմբերի 16-ից 21-ը տեղի կունենա Ուկրաինայի երիտասարդների առաջնություն հրաձգության օդամղիչ ձևերից, որին կմասնակցեն 1993-ին ծնված և ավելի փոքր հրաձիգները:
Վերջինիս կմասնակցի նաև հայ հրաձիգների 6 հոգանոց թիմը՝ ավագ Մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ:
Մարզիկներն իրենց մրցելույթները կսկսեն հոկտեմբերի 17-ին: Օդամղիչ հրացան ձևում Հայաստանը կներկայացնեն Սուսաննա Հովհաննիսյանը, Հրաչ Բաբայանը և Սուրեն Բերյանը, օդամղիչ ատրճանակում՝ Զավեն Իգիթյանը, վազող թիրախում՝ Լիլիթ Մկրտչյանը և Արթուր Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում