Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում
Սպորտ
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրից հետաձգված հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 30-ին:
«Արարատ»-«Բանանց» և «Ալաշկերտ»-«Ուլիս» խաղերը կսկվեն ժամը 18:00-ին, իսկ «Գանձասար»-«Շիրակ» և «Միկա»-«Փյունիկ» խաղերը՝ ժամը 15:00-ին: Առաջին խմբի առաջնության 15-րդ տուրի «Շիրակ-2»-«Գանձասար-2» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում