Մեսսին վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում (տեսանյութ)
Սպորտ
Կատալոնական «Բասելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում. տեղեկացնում է marca-ն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ալմերիայի» հետ հանդիպմանը: Հանդիպումն ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով` 2:0:
Բացի արգենտինացուց` մարզումներին մասնակցել են նաև Կարլես Պույոլը և Խավիրե Մասկերանոն: Արդյունքում` շաբաթ օրը կայանալիք «Օսասունայի» հետ հանդիպմանը կատալոնյան ակումբը կարող է մասնակցել լիարժեք կազմով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում