Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում Մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս Ֆրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը Գերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին 

«Բարեւ Երեւան». Տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման բողոքարկումը շարունակվում է

Հասարակություն

«Երեւան քաղաքում ավտոբուսային (միկրոավտոբուսային) եւ տրոլեյբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումների վարձի դրույքաչափերի բարձրացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ թիվ 3660-Ա եւ 3661-Ա որոշումները բողոքարկելու նպատակով Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հոկտեմբերի 11-ին երկու վերքաննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարան: ՀՀ վարչական վերաքննիչ դատարան դիմելու անհրաժեշտությունը ծագել էր այն բանից հետո, երբ ՀՀ վարչական դատարանը երկորդ անգամ էր հրաժարվել վարույթ ընդունել նույն պահանջով «Բարեւ Երեւան» խմբակցության երկու հայցադիմումները:

Առաջին հայցադիմումը ետ վերադարձնելու իր 14.08.2013թ ՎԴ/7087/05/13 որոշմամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը, օգտվելով օրենսդրական բացից, կամայականորեն երեք հավելյալ պահանջներ էր առաջադրել խմբակցությանը. (1) ապահովել քաղաքապետի որոշումները դատական կարգով վիճարկելու վերաբերյալ խմբակցության հավաքական քաղաքական կամքն արտահայտող որոշում կամ լիազորագիր տրված խմբակցության ղեկավարին, (2) վճարել պետական տուրք 4.000-ական դրամի չափով, (3) քաղաքապետի երկու որոշումների բողոքարկման հայցադիմումներն առանձնացնել:

Երկրորդ անգամ հայցադիմումները ներկայացնելիս «Բարեւ Երեւան» խմբակցությունը վերացրել էր դատավորի կողմից առաջ քաշված այդ ենթադրյալ բացթողումները, եւ թեպետ 24.09.2013թ. Վերաքննիչ դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը իր ՎԴ/8232/05/13 որոշման մեջ արձանագրել էր, որ առաջադրված պահանջները կատարվել են, սակայն կրկին մերժել էր հայցադիմումները վարույթ ընդունել եւ դրանք ետ էր վերադարձրել միանգամայն նոր պատճառաբանությամբ: Դատավորը մասնավորապես կեղծել էր իր նախկին՝ 14.08.2013թ որոշման 3 պահանջները, դրանցից հանելով պետական տուրքին վերաբերողն ու այն փոխարինել էր նորով՝ փորձել տպավորություն ստեղծել, թե դա խմբակցության կողմից չի կատարվել:

Դատավորի նոր պատճառաբանության համաձայն՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը «շահագրգռված չէ տվյալ հարցի ներկայացման հարցում, այսինքն նրան չի պատկանում այն իրավունքը, որը ներկայացված հայցով պաշտպանվում է, եւ հայցվորը իրավասու չէ դիմելու դատարան այդ իրավունքի պաշտպանության հարցով»: Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը ակնհայտորեն խախտել է ՀՀ օրենսդրությունը, միտումնավոր անտեսել այն հանգամանքը, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Երեւանի ավագանին «Երեւանում տեղական ինքակառավարման բարձրագույն մարմինն է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ», վերջինիս կայացրած որոշումները վարչական դատարանում բողոքարկելու իրավունքը (հոդված 18) այդ վերահսկողության մեխանիզմներից մեկն է, իսկ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (որին միացել է Հայաստանը) 3-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների (ազատ, փակ գաղտնի, հավասար, ուղղակի եւ համընդհանուր քվեարկության ճանապարհով ընտրված խորհուրդների եւ ժողովների, տվյալ դեպքում՝ ավագանու) իրավունք եւ իրական կարողություն է սահմանված պետական գործերի զգալի մասը կանոնակարգելն ու այն կառավարելը, գործելով օրենքի շրջանակներում, սեփական պատասխանատվությամբ եւ տեղի բնակչության շահերից ելնելով: Դատավորը միտումնավոր անտեսել է այն հանգամանքը, որ ավագանին ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտներից է տեղական մակարդակում եւ ներկայացնում է իր ընտրողների շահը եւ գործում է դրանից ելնելով:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարան ներկայացրած իր վերաքննիչ բողոքներում «Բարեւ Երեւան» խմբակցությունը շեշտել է, որ դատավոր Արծրուն Միրզոյանը իր որոշման մեջ ոչ միայն խեղաթյուրել է ՀՀ օրենքները, դրանց ու ՍԴ որոշումներին տվել կամայական մեկնաբանություն, այլ նաեւ «Բարեւ Երեւանին» զրկել է իր ընտրողների շահը ներկայացնելու իրավունքից, ավագանու եւ քաղաքապետի որոշումների օրինականությունը վերահսկելու իրավական ու քաղաքական պարտավորությունից, խմբակցությանը զրկել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, ստեղծել ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության եւ ամենակարեւորը' դատարանների հասանելիության իրավունքից օգտվելու անհնարինություն, որով թույլ է տրվել Եվրոպական կոնվենցիայի 6 եւ 13 հոդվածների դրույթների խախտում:

Իր երկու վերաքննիչ բողոքներով «Բարեւ Երեւան» խմբակցությունը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանից խնդրել է վարույթ ընդունել վերաքննիչ բողոքը եւ բավարարել դրանց պահանջները, այն է՝ առ ոչինչ ճանաչել Երեւանի քաղաքապետի N3660-Ա որոշումը եւ անվավեր՝ N3661-Ա որոշումը, ինչպես նաեւ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 24.09.2013թ. ՎԴ/8232/05/13 եւ ՎԴ/8233/05/13 որոշումները:

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով առաջիկա օրերին «Բարեւ Երեւան» խմբակցությունը կդիմի ՀՀ արդարադատության խորհրդին»:

«Բարև Երևան»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենադիտված