Հորդորել են դատապարտյալին դադարեցնել հացադուլը և քանդել բերանը
ԱՐԽԻՎ
Այսօր առավոտյան Պաշտպանի աշխատակազմը ահազանգ ստացավ, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող և օրեր առաջ բերանը կարած ու հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Գնունի Վարդանյանը ինքնախեղման փորձ է արել և վնասել է ձեռքը:
Պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատակիցները շտապ մեկնել են Նուբարաշեն ՔԿՀ: Նրանց հետ զրույցում դատապարտյալը հայտնել է, որ գնացել է այդ քայլին, քանի որ բազմիցս դիմել է կալանավայրի վարչակազմին, որպեսզի իրեն տեղափոխեն մեկ այլ խուց, սակայն իր խնդրանքը մերժվել է: Նա նաև նշել է, որ դժգոհություններ ունի վարչակազմի ներկայացուցիչներից և դիմում է ներկայացրել Պաշտպանին:
Գնունի Վարդանյանի դիմումն ընդունվել է վարույթ և առաջիկայում գրություններ կուղարկվեն պատկան մարմիններին :
Առանձնազրույցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցները հորդորել են դատապարտյալին դադարեցնել հացադուլը և քանդել բերանը, սակայն նա պնդեց, որ կհամաձայնի դա անել, եթե իր պահանջները բավարարվեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)