«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով 

Փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ Լիոնում

Արտաքին Քաղաքական

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Փարիզից մեկնեց Լիոն, որտեղ հանդիպում ունեցավ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի եւ Ռոն Ալպի տարածաշրջանի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ:

Լիոնի քաղաքապետի հետ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Լիոնի գործընկեր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի համայնքների միջեւ համագործակցության ներկա մակարդակին եւ դրա զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ Երեւանի եւ Լիոնի միջեւ արդեն 20-ամյա փոխգործակցությանը: Նշվեց, որ քաղաքների միջեւ ձեւավորվել են գործակցության ավանդույթներ, սակայն միաժամանակ առկա է նաեւ հարաբերութունների զարգացման մեծ ներուժ: Զրուցակիցները գոհունակությամբ նկատեցին, որ պարբերաբար փոխայցելություններն ու հանդիպումները օգնում են գործակցության նոր ուղղություններ բացահայտել:

Փոխվարչապետը շփումների ակտիվացման եւ կապերի խորացման տեսակետից արդյունավետ հարթակ համարեց նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը հավակնում է դառնալ ավանդական եւ կարող է ծառայել որպես գործուն մեխանիզմ' այս ձեւաչափով փոխգործակցության համակարգման համար:

Հանդիպմանը գործընկեր քաղաքների ղեկավարները նաեւ անդրադարձան այն ծրագրերին եւ մտադրություններին, որոնք նախատեսում են կյանքի կոչել:

Հանդիպումից հետո Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի անունից՝ ի պատիվ ՀՀ պատվիրակության, տրվեց պաշտոնական ճաշ:

Փոխվարչապետի հաջորդ հանդիպումը Ռոն Ալպ տարածաշրջանի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ էր: Ա. Գեւորգյանը նախ շնորհակալություն հայտնեց համաժողովը հյուրընկալելու համար' ընդգծելով, որ դրա անցկացումը հենց այստեղ պատահական չէ, քանի որ Ռոն Ալպի հետ բավականին ընդգրկուն փոխգործակցություն է առկա:

Ռոն Ալպը գործընկեր է ընտրել «Հայաստանի համայնքների միությանը»` այսպիսով համագործակցություն սկսելով Հայաստանի ամբողջ տարածքում: Փոխվարչապետը նկատեց, որ փոխգործակցության երկու հիմնական ուղղությունները' տարածքային զարգացման եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցություն, առաջնահերթ են ՀՀ կառավարության համար եւ ընկած են առաջիկա բարեփոխումների հիմքում: Նա ընդգծեց, որ հայկական կողմը կարեւորում է այդ աշխատանքների շարունակումը եւ ողջունում է նոր փաստաթղթով այդ գործակցությունն ամրապնդելու մտադրությունը:

Պրն Քեյրանն իր հերթին ընդգծեց, որ մտադիր են զարգացնել եւ ընդլայնել սկիզբ դրված համագործակցությունը եւ ակնկալում են, որ հետագա տարիներին այն արդեն ավելի շոշափելի արդյունքներ կարձանագրի:

Պրն Քեյրանի խնդրանքով փոխվարչապետն անդրադարձավ նաեւ առաջիկայում նախատեսվող բարեփոխումներին' նկատելով, որ այդ տեսանկյունից ֆրանսիական կողմի աջակցությունն ու փորձն օգտակար կարող են լինել դրանց հաջող իրականացման համար:

Փոխվարչապետն այնուհետեւ մասնակցեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի պատվիրակների եւ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնական արարողությանը, որի ժամանակ հանդես եկավ ելույթով' անդրադառնալով Հայաստանում ապակենտրոնացված կառավարման ուղղությամբ կատարված եւ կատարվող աշխատանքներին, այս ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն ու, մասնավորապես, Ռոն Ալպի հետ ձեւավորված փոխգործակցությանը:

Պաշտոնական ելույթներից հետո «Հայաստանի համայնքների միության» եւ Ռոն Ալպի տարածաշրջանի միջեւ ստորագրվեց համագործակցության նորացված համաձայնագիրը, որով Հայաստանի համայնքների եւ Ռոն Ալպի միջեւ փոխգործակցությունն ավելի կընդլայվի եւ համակարգված բնույթ կստանա:Միության հետ համաձայնագիրը թույլ է տալիս հավասարապես աշխատել բոլոր գործընկեր համայնքների եւ մարզերի հետ, քանի որ միությունը համախմբում է Հայաստանի բոլոր համայնքներին:

Ստորագրումից հետո ՀՀ պատվիրակությունը ներկա գտնվեց մշակութային միջացառմանը, որին մասնակացում էին նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այսօր Գրենոբլում նաեւ համագործակցության նորացված համաձայնագիր են ստորագրել ՀՀ Գեղարքունիքի մարզն ու Ֆրանսիայի Իզերի նահանգը:

Հոկտեմբերի 16-ին Վալանսում աշխատանքները կսկսի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված