Հաշիվը համապատասխանում էր խաղի ընթացքին. Վարդան Մինասյան
Սպորտ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Իտալիայի հետ խաղից հետո պատասխանեց լրագրողների հարցերին.
- Ի՞նչ կասեք խաղի մասին:
- Հետաքրքիր խաղ ստացվեց, բայց համարում եմ, որ հաշիվը համապատասխանում էր խաղի ընթացքին:
- Ինչպե՞ս հասկանանք, որ Հայաստանը դրսում հաղթանակներ է տարել, այսօր էլ ոչ-ոքի խաղաց, իսկ տանը շատ վատ է գործում:
- Հայաստանի ուժեղ կողմը պաշտպանությունից հարձակման անցնելն է: Մենք այդպես ավելի շատ գործում ենք դրսում: Երեւի հիմնական պատճառը դա է:
- Բալոտելիին Պրանդելին համարում է աշխարհի ուժեղագույն հինգ հարձակվողներից: Դուք համամի՞տ եք:
- Ես նրան միշտ բարձր էր գնահատել, իսկ այսօր դրանում համոզվեցի:
- Դուք սեպտեմբերին նշեցիք, որ ընտրական փուլի ավարտից հետո կխոսեք այն պատճառների մասին, որոնք հիմնականում խանգարեցին հաջող հանդես գալ սեփական հարկի տակ…
- Այժմ չեմ ցանկանում այդ մասին խոսել: Երեւանում մենք լրացուցիչ ասուլիս ենք կազմակերպելու, որի ժամանակ այդ մասին կխոսենք:
armsport.am


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում