ՀՀ կառավարության շենքերի եւ գույքի սպասարկումը ՀՀ քաղաքացիներիս վրա արժեցել է ավելի քան 286 մլն ՀՀ դրամ
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարության շենքերի եւ գույքի սպասարկումը ՀՀ քաղաքացիներիս վրա արժեցել է ավելի քան 286 մլն ՀՀ դրամ՝ մոտ 706 հազար ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ գումարը հատկացրել է «Սպասարկում» ՊՈԱԿ-ին' 2013թ. ընթացքում կառավարության աշխատակազմին ամրակցված շենքերի ու գույքի սպասարկման համար: Փաստորեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հարկատուներիս վրա թանկ է նստում ամեն առումով: Բայց փոխանակ իրենց աշխատանքով փոխհատուցեն այդ ծախսերը, ընդհակառակը, նրանց գլխավորությամբ շարունակվում է տնտեսության փլուզումը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը