ԱՄՆ-ից ինչ-որ մեկն աճուրդի է հանել հայկական միանգամից 3 ձեռագիր
Հայկական Մամուլ
Համացանցում՝ liveauctioneers.com կայքում, ԱՄՆ-ից ինչ-որ մեկն աճուրդի է հանել հայկական միանգամից 3 ձեռագիր: Ընդ որում, դատելով համացանցում տեղադրված լուսանկարներից՝ երեքն էլ ամբողջական են ու բավական լավ պահպանված: Դրանք թվագրված են 1500-1600-ականներին: Ձեռագրերից երկուսի մեկնարկային գինը 4000, իսկ մեկինը' 5000 ԱՄՆ դոլար է: Աճուրդը պետք է կայանա վաղը' հոկտեմբերի 17-ին: «Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ փորձեց Մատենադարանից իմանալ' արդյոք իրենք տեղյակ են այդ ձեռագրերից, եւ եթե այո, Մատենադարանը պատրաստվո՞ւմ է գնել դրանք' թույլ չտալով, որ հայտնվեն անհայտ անձանց մոտ: Սակայն այդպես էլ որեւէ պատասխան չեղավ. Մատենադարանից մեր թղթակցին հայտնել են, որ տնօրեն Հրաչյա Թամրազյանը երեկ է վերադարձել Ֆրանսիայից, խոստացել են ավելի ուշ հեռախոսը փոխանցել նրան: Սակայն երբ պայմանավորված ժամին մեր թղթակիցը զանգահարել է Թամրազյանին, նա չի պատասխանել հեռախոսազանգերին: Թերեւս այսպիսի փութաջանությամբ էլ նրանք պետք է աճուրդին մասնակցեն:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը