Սկանդալ գիտությունների ակադեմիայում. վարչապետի «ախրանան» թույլ չի տվել Սերգեյ Համբարձումյանին մտնել նիստերի դահլիճ
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում հոբելյանական նիստ-միջոցաոում էր, որին սակայն, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանըը այդպես էլ հնարավորություն չի ունեցել մասնակցելու:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի «ախրանան» թույլ չի տվել Սերգեյ Համբարձումյանին մտնել նիստերի դահլիճ, պատճառաբանելով, որ վարչապետն այդ պահին ելույթ է ունենում և ներս մտնելով՝ կխանգարեն նրան: Ամեն ինչ կատարվել է հետևյալ կերպ.
«Տիգրան Սարգսյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը, որ ամուր պատի պես կանգնել էր նիստերի դահլիճի դռան մոտ, արգելում էր բոլոր ուշացողների մուտքը: Դա տեսնելով, 91-ամյա Սերգեյ Համբարձումյանը, թերևս չկասկածելով իր գիտական վաստակի ուժին, հպարտ քայլերով մոտեցավ վարչապետի «ախրաննիկին» ու ներս մտնելու ցանկություն հայտնեց: Նրան, սակայն, մեղմորեն մերժեցին: Ասացին, որ վարչապետն է ելույթ ունենում և դահլիճ մտնել կթույլատրվի Տիգրան Սարգսյանի խոսքից հետո միայն: Վարչապետն, իհարկե, դեռ ելույթ չէր ունենում, ակադեմիկոսն էլ հայտարարեց, որ մտադիր չէ սպասել, անվտանգության աշխատակցի ուղղությամբ նետելով. «Վարչապետին կասեք, որ Համբարձումյանն էր եկել, չթողեցի»:
Մանրամասները՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը