Հայաստանը շատ ուժեղ հարձակման գիծ ուներ. Աստորի
Սպորտ
Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Աստորին աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ Հայաստանի ընտրանու հետ 2:2 խաղալուց հետո հայտարարել է, որ մրցակիցն ուժեղ հարձակման գիծ ունի:
«Խաղի մեկնարկին մենք շատ սխալներ թույլ տվեցինք, ինչը փորձում էր օգտագործել Հայաստանի հավաքականը: Մրցակիցը շատ ուժեղ հարձակման գիծ ուներ: Հայաստանն ագրեսիվ սկսեց, և սկզբում մենք նրանց ազատ տեղաշարժման հնարավորություն տվեցինք, սակայն աստիճանաբար մեզ հաջողվեց ուղղել խաղը: Մենք ամեն ինչ անում էինք նրանց գրոհի հնարավորությունից զրկելու համար»,–ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում