Բացահայտվել է Ստեփանավանում կատարված 43-ամյա տղամարդու սպանությունը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արևելյան 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ:
Օպերատիվ քննչական խումբը նշված շենքի թիվ 12 բնակարանում հայտնաբերել է նույն բնակարանի բնակիչ, 43-ամյա Արա Հախվերդյանի դին՝ սրտի և ոտքի շրջանում կտրած-ծակած վերքով: Վերջինս Ստեփանավում հայտնի է «Արիչոկ» մականվամբ:
Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննության աշխատանքներ էր կատարում, Լոռու մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներն իրացնելով սպանություն կատարելու կասկածանքով Ստեփանավանի ոստիկանություն են բերման ենթարկում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Արեն Հարությունյանին: Վերջինս փաստերի ճնշման տակ արդեն խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, իսկ ոստիկաններն արդեն հայտնաբերել և առգրավել են հանցագործության գործիք-դանակը:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն