Ես շատ եմ սիրում հայերին և երբեք դա չեմ թաքցրել. Իվանիշվիլի
Վրաստան
Ես շատ եմ սիրում հայերին և երբեք դա չեմ թաքցրել. հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ախալքալաքում` ներկայացնելով «Վրացական երազանք» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Գեորգի Մարգվելաշվիլիին, գրում է Грузия-Online-ը:
«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ և ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր կողմնակիցներին: Մենք եղբայրներ ենք, և դուք Վրաստանի քաղաքացիներ եք այնպես, ինչպես մենք. սա ձեր հայրենիքն է: Վրաստանը տարածքային խնդիրներ ունի, մենք հողեր ենք կորցրել, և դուք նույնպես ձեր ծննդավայրում նման խնդիրներ ունեք: Հուսով եմ` մենք միասին կարող ենք արժանապատիվ կերպով կանգնել դեպի վերականգնում տանող ճանապարհին»,-ասել է Իվանիշվիլին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն