Մոսկվայում երիտասարդին սպանած ադրբեջանցի Զեյնալովի ծնողները ներողություն են խնդրել (տեսանյութ)
Ադրբեջան
Ռուսաստանում բռնկված անկարգությունների պատճառ հանդիսացող սպանության մեղավոր, Ադրբեջանի քաղաքացի ձերբակալված Օրհան Զեյնալովի ծնողները ներողություն են խնդրել իրենց որդու արարքի համար: Զեյնալովի հոր` Զահիդի խոսքերով` իրենք նման արարք չէին սպասում իրենց որդուց, ով մանկավարժների ընտանիքոմ է մեծացել: Օրհանը Մոսկվա էր տեղափոխվել 3 տարի առաջ առևտրով զբաղվելու համար, քանի որ հայրենիքում նա ստիպված էր կերակրել ծնողներին և 2 քույրերին:
«ԵՍ 2 որդի և 2 դուստր ունեմ: Շատ եմ ցավում, որ նման բան է տեղի ունեցել: Նա ցանկացել էր ինձ օգնել, դրա համար էլ Մոսկվա էր տեղափոխվել: Ես ներողություն եմ խնդրում իմ որդու արարքի համար»,-ասել է նրա հայրը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը Բիրյուլյովոյում Եգոր Շերբակովի սպանության կասկածյալն է: Նա արդեն խոստովանել է իր մեղքը: Սպանությունն անկարգությունների և ազգայնական բախումների առիթ էր հանդիսացել Մոսկվայում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն