Ալեսանդրո Ֆլորենցին` Իտալիա-Հայաստան խաղի մասին
Սպորտ
Իտալիա-Հայաստան` աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից հետո Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեսանդրո Ֆլորենցին նշել է.
«Խաղը չսկսվեց այնպես, ինչպես պլանավորել էինք, արդյունքում` շատ արագ գոլ բաց թողեցինք: Կարծում եմ` հաշիվը չի համապատասխանում խաղին: Երկրպագուները մեծ դեր խաղացին, և փորձեցինք նրանց արժանին մատուցել։ Ցավոք, մեզ մոտ դա չհաջողվեց, ինչի համար հիասթափված ենք: Այդ հաշիվը մեզ հնարավորություն չտվեց լինել բարձր հորիզոնականում, ինչն ամոթալի էր»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է football-italia-ն:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Իսկ Ֆլորենցին դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում