Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած հավաքականները
Սպորտ
Ավարտվեց աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլը. հայտնի դարձան այն հավաքականները, որոնք արդեն նվաճել են Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:
Եվրոպական գոտում եզրափակիչ մրցաշարի ուղեգիր իրենց համար ապահովել են Բելգիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Շվեյցարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ռուսաստանը, Անգլիան, Իսպանիան:
Եվրոպական գոտում անցումային խաղերում կպայքարեն Հունաստանը, Պորտուգալիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Շվեդիան, Իսլանդիան, Խորվաթիան և Ռումինիան:
Աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել նաև Բրազիլիան, Արգենտինան, Կոլումբիան, Չիլին, Էկվադորը, ԱՄՆ-ն, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Իրանը, Ճապոնիան, Ավստրալիան և Հարավային Կորեան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում