Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը» Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը» Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը 

Հոբելյանական նստաշրջան Երևանում

Հայաստան

Երեկ Երևանում մեկնարկեց ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի հոբելյանական 25-րդ նստաշրջանը: Այն 2-րդ անգամ է անցկացվում Հայաստանում. օդերևութաբանների առաջին հանդիպումը մեր երկրում եղել է 1998 թվականին:

Մասնակցում են ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ 9 երկրից և բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր' Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Միշել Ժարրոն, ՀՕԿ փոխնախագահ Մյեչիսլավ Օստոյսկին, ՀՕԿ Եվրոպական բյուրոյի տնօրեն Դիմիտար Իվանովը, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, կլիմայի հարցերով խորհրդական և ՀՕԿ պատվավոր նախագահ Ալեքսանդր Բեդրիցկին:

Նստաշրջանի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը.

- ՀՀ կառավարությունն առանձնակի նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը՝ հստակ գիտակցելով, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր են ինտեգրման գործընթացները: Այդ մասին է վկայում թե ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության անդամակցությունը խորհրդին՝ դրա ստեղծման առաջին իսկ օրվանից, թե խորհրդի հոբելյանական նստաշրջանի անցկացումը Հայաստանում: Բոլորին հայտնի է, որ աշխարհում առավել հաճախակի են դարձել եղանակային-կլիմայական և հիդրոլոգիական աղետները: Դրանց հետևանքների նվազեցման համար մղվող պայքարում կարևոր գործոններից է բնակչությանը և որոշում ընդունող մարմիններին ժամանակին ու ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը: ՀՀ կառավարությունը, ԱԻ նախարարությունը և մյուս պետական գերատեսչությունները բարձր են գնահատում Հիդրոմետ ծառայության նշանակությունը տեղեկատվության տրամադրման գործում: Դա նպաստում է բնակչությանն ու տնտեսությունը ծայրահեղ կլիմայական պայմաններից ու վտանգավոր հիդրոլոգիական երևույթներից պաշտպանելուն: Կուզենայի ընդգծել, որ վերջին տարիներին խորհրդի և ՀՕԿ-ի գործուն աջակցության շնորհիվ (տեխնիկական վերազինում, առաջավոր համակարգչային ծրագրերի ներդնում և այլն) մեր Հիդրոմետ ծառայության արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է:

ՀՕԿ գլխավոր քարտուղար Միշել Ժարրոն, որն առաջին անգամ էր այցելում Հայաստան, իր ողջույնի խոսքում նշեց.

- Առաջին հերթին ուզում եմ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անունից շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը և ԱԻ նախարարությանը՝ հոբելյանական նստաշրջանը Հայաստանում հյուրընկալելու համար: Խորհրդի և ՀՕԿ-ի փոխգործակցությունը շուրջ 15 տարվա պատմություն ունի: Եվ չնայած խորհրդի անդամ երկրների թիվը սահմանափակ է՝ դրանց ընդգրկած տարածքը շատ մեծ է: Դա մեծ նշանակություն ունի ուսումնասիրությունների համար: Հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունները լուրջ դերակատարում ունեն ցանկացած երկրի կայուն տնտեսական զարգացման համար: Դրանք օգնում են դիմակայել կլիմայական փոփոխությունների մարտահրավերներին, իսկ բնական աղետների ռիսկի նվազեցումը մեր առաջնահերթություններից է: Այնպես որ այս ոլորտի զարգացումն ու ներդրումները պիտի շարունակական լինեն:

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, կլիմայի հարցերով խորհրդական և ՀՕԿ պատվավոր նախագահ Ալեքսանդր Բեդրիցկին համառոտ ներկայացրեց խորհրդի շրջանակներում իրականացված աշխատանքները, իսկ Ռուսաստանի Հիդրոմետ կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ֆրոլովը խորհրդի նախագահությունը մեկ տարի ժամկետով հանձնեց Հայաստանին՝ ի դեմս ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի:

Օրակարգում ընդգրկված են հարցեր ԱՊՀ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների գործունեության, ԱՊՀ համաձայնագրի և ՀՕԿ կոնվենցիայի շրջանակներում 2011-2015 թթ. համագործակցության զարգացման, ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի գործունեության, գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների վերաբերյալ:

Խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին: Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն են.

• տեղեկատվության փոխանակում ՀՕԿ գլոբալ հեռահաղորդակցության համակարգում և ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցում.

• ազգային ծառայությունների հիդրոօդերևութաբանական անվտանգության խնդիրների քննարկում ու դրանց լուծման օժանդակում

• հարևան պետությունների միջև հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին տեղեկատվության փոխանակում

• ՀՕԿ-ի նոր ծածկագրերի ներդրում, դրանց փոխանակման համար հեռահաղորդակցության խնդիրների պարզաբանում

• օդերևութաբանական կանխատեսումների մեթոդոլոգիաների բարելավում և անդամ երկրների միջև փորձի փոխանակում

• գիտակիրառական խնդիրների համատեղ քննարկում

• նոր տեխնոլոգիաների ներդնում

• ԱՊՀ անդամ երկրների միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի գործունեության մոնիթորինգի արդյունքների քննարկում:

Նստաշրջանի մասնակիցները փաստեցին, որ ԱՊՀ հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև համագործակցությունը բռնել է ժամանակի քննությունը, ինչն ամուր հիմք է ստեղծում այն զարգացնելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներ
Ամենադիտված