Հայաստանի ողջ հավաքականը արժանի խաղ ցուցադրեց
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիայի հետ հանդիպմանն է անդրադարձել Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը: Մոսկովյան ակումբի կայքը մասնավորապես գրում է.
«Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը Հայաստանի ընտրանու կազմում մասնակցեցին աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան հանդիպմանը: Հանդիպման 5-րդ րոպեին Մովսիսյանը բացեց հաշիվը: Ցավոք, Հայաստանի ընտրանուն չհաջողվեց հաղթանակ տանել արտագնա խաղում. հանդիպումն ավարտվեց ոչ ոքի: «Սպարտակի» խաղացողները, ինչպես և Հայաստանի ողջ հավաքականը, արժանի խաղ ցուցադրեցին»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում