ՀԳՄ նախագահի թեկնածու Էդուարդ Միլիտոնյանը Հովեյանին ու Սարգսյանին մրցակից չի համարում
Հասարակություն
Գրողների միությանը մոտ կանգնած MediaMall.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ այսօր ավարտվել է ՀԳՄ նախագահի թեկնածություն առաջադրվելու ժամկետը, և իրենց թեկնածությունն են առաջադրել Էդուարդ Միլիտոնյանը, Հովիկ Հովեյանը և Դավիթ Սարգսյանը:
Զանգահարեցինք ՀԳՄ նախագահի թեկնածու Էդուարդ Միլիտոնյանին, ով նշեց, որ շատ հարգում է իր մրցակից թեկնածուներին: «Նրանք շատ լավ, հրաշալի մարդիկ են, գրականության վաստակավոր գործիչներ, մեր ընկերներն են»,- նշեց պարոն Միլիտոնյանը: Մեր հարցին, թե ում է համարում իր հիմնական մրցակից, ՀԳՄ նախագահի թեկնածուն նշեց, որ ոչ մեկին իրեն մրցակից չի համարում՝ այն իմաստով, որ բոլորը իրեն ճանաչում են, լավ գիտեն իր աշխատանքը: «Անգամ ուրախ եմ, որ կհնչեն ծրագրեր, կարծիքներ, որից Գրողների միությունը միայն կշահի»,- ամփոփեց Միլիտոնյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն