Մեր մասնագետներն ուսումնասիրեցին Ֆինլանդիայի փորձը
Քաղաքական
ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներից կազմված պատվիրակությունը Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի հրավերով մեկշաբաթյա այցով գտնվում էր Ֆինլանդիայում։
Այս մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ հունիսի վերջին` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի տնօրեն, առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Պեկկա Պուսկայի հանդիպման ժամանակ։ Այցը կարևորվում է նրանով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թվականին նախատեսում է Համաշխարհային բանկի դրամաշնորհով սրտանոթային, դիաբետիկ և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ սկրինինգ ծրագրեր իրականացնել։ Հայաստանում այժմ ամենից տարածված ոչ վարակիչ այս հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 78 տոկոս են կազմում' զբաղեցնելով առաջին երեք տեղը։ Իսկ Ֆինլանդիայում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման փորձը համարվում է աշխարհում ամենաարդյունավետներից մեկը։ Դեռ 1972-ից նրանց մոտ սկսված ծրագիրը սկզբնական շրջանում ուղղված էր հիմնականում սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը, իսկ հետագայում վերածվել է ազգային ծրագրի և տարածվել ոչ վարակիչ հիմնական հիվանդությունների վրա։
Միայն ծխախոտի և ալկոհոլի դեմ հետզհետե խորացող պայքարի, առողջ ապրելակերպի (ֆիզիկական ակտիվություն և առողջ սնունդ) ներդրման շնորհիվ այդ երկրում վերջին 35 տարում 35-64 տարիքային խմբում ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը նվազել է 80-85 տոկոսով, կյանքի տևողությունը երկարել 10 տարով։
Միայն ծխախոտի և ալկոհոլի դեմ հետզհետե խորացող պայքարի, առողջ ապրելակերպի (ֆիզիկական ակտիվություն և առողջ սնունդ) ներդրման շնորհիվ այդ երկրում վերջին 35 տարում 35-64 տարիքային խմբում ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը նվազել է 80-85 տոկոսով, կյանքի տևողությունը երկարել 10 տարով։
Մեր մասնագետները խորությամբ ուսումնասիրել են այս ուղղությամբ Ֆինլանդիայում կուտակված փորձը։ Իսկ այդ փորձը նաև ցույց է տալիս, որ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են հասարակության տարբեր խմբերի ակտիվ ընդգրկվածություն, ինչպես նաև մարդկանց վարքագծային փոփոխություններ:
Ուսումնական այցելության ընթացքում ստացված տեղեկատվությունը և ֆին մասնագետների մոտեցումների կիրառումը կնպաստեն, որ առաջիկայում համանման ծրագրերը մեզանում առավել արդյունավետ իրականացվեն' ծրագրերը ճիշտ պլանավորվեն և կյանքի կոչվեն, մշտադիտարկման աշխատանքներն ավելի գործուն մեխանիզմներով կազմակերպվեն։
Այցի նպատակներից մեկն էլ հիվանդությունների վարման ուղեցույցների մշակման և ներդրման Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի փորձին ծանոթանալն էր։ Ծավալուն այս աշխատանքն արդեն սկսվել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից, և ֆին գործընկերների փորձն ու աջակցությունը մեծապես կարող է նպաստել այն արագացնելու և ավելի արդյունավետ դարձնելու գործում։
Այցի ընթացքում Պեկկա Պուսկայի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի և Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի միջև ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր։ Միաժամանակ հավանության է արժանացել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի' առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ դառնալու հայտը։
Մեր մասնագետներն այցի շրջանակներում ծանոթացել են նաև առողջապահական ծառայությունների կազմակերպման և ֆինանսավորման Ֆինլանդիայի փորձին, ինչպես նաև հանադիպումներ և քննարկումներ է ունեցել նաև առողջապահական ծառայություններ մատուցող հանրային և մասնավոր ընկերությունների, առողջապահական ոլորտում ընդգրկված ոչ կառավարական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն