ԱԻՆ նախարարը փրկեց 32-ամյա տղամարդուն
Արտակարգ Պատահար
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը փրկարարների հետ կարողացավ բանակցությունների արդյունքում համոզել, որպեսզի 32-ամյա տղամարդը իրեն Դավիթաշենի կամրջից ցած չնետի: Նախարարն այդ տղամարդուն, ում անունը՝ ըստ տեղեկությունների, Վարդան է, կարողացել է հետ բերել կամրջից և իր ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել է ԱԻՆ վարչական շենք:
Տղամարդն այդ ծայրահեղ քայլին դիմել էր, քանի որ կուտակված պարտքեր է ունեցել, և այսօր այն պետք է մարեր: Քաղաքացիները երբ նկատել են տղամարդուն` կամրջի եզրին կանգնած, ահազանգել են ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ժամանում են փրկարարները՝ նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն