Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում 

Ո՞ւմ «պատվերն է կատարել» Օրհան Զեյնալովը

Հայկական Մամուլ

Երբ Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած ՃՏՊ տեղի ունեցավ, եւ Հրաչյա Հարությունյանը դատարան տարվեց արժանապատվությունը վիրավորող կանացի հագուստով, ադրբեջանական մամուլը հեղեղվեց ցինիկ հրապարակումներով: Բանը հասավ նրան, որ Հրաչյա Հարությունյանին կապեցին «օկուպանտական քաղաքականության համար տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված» Հայաստանի ապագայի շուրջը իրենց «կանխատեսումների իրականացման» հետ:

Անցնող օրերին Մոսկվայում ոստիկանական ուժերը ձերբակալել են Ադրբեջանի մի քանի հազար քաղաքացիների, որոնք Ռուսաստանի մայրաքաղաքում իրենց եւ հայրենիքում թողած հարազատների համար մի կտոր հաց էին վաստակում հայրենակիցներին պատկանող մրգի-բանջարեղենի մեծածախ առեւտրի շուկաներում: Պատճառն այն է, որ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը առանձնակի դաժանությամբ սպանել է մոսկվացի Եգոր Շչերբակովին, որի հետեւանքով Մոսկվայում աննախադեպ լարված իրավիճակ է ստեղծվել:

Մենք չենք խորանա պատճառների մեջ, թե ինչու է Ադրբեջանի Շամքորի շրջանի Սեյֆալի գյուղի բնակիչ Օրհան Զահիդ օղլու Զեյնալովը 10 տարի առաջ լքել «ծաղկուն հայրենիքը» եւ ինչով էր զբաղվում Մոսկվայում' այդ ընթացքում հասցնելով մեկ անգամ ենթարկվել ազատազրկման: Կմեջբերենք նրա մոր խոսքերը. «Նա գնացել էր վաստակելու, չէ՞ որ այստեղ (Ադրբեջանում) աշխատանք չկա», ասել է Յասաման Զեյնալովան: Սա' ի գիտություն «տնտեսական հրաշքների հասած» Ադրբեջանի ջատագովների:

Առավել հետաքրքրական է հայր Զեյնալովի խոսքը. ...«Գուցե այստեղ (որդու կողմից Եգոր Շչերբակովի սպանության մեջ) քաղաքական խարդավանք կա՞», կարծիք է հայտնել նա: Զահիդ Զեյնալովի այս կասկածը թերեւս համարվեր զուտ որդու արարքը «բացատրելու» փորձ, եթե մարդասպանության մեջ կասկածվողի ծնողները, գուցե' պատահաբար, գուցե' միտումնավոր, մի շատ էական բացահայտում չանեին:

Նրանք խոստովանել են, որ իրավապահների կողմից որոնման մեջ գտնվելու ընթացքում Օրհան Զեյնալովը հեռախոսազրույց է ունեցել իրենց հետ եւ ասել, որ «ինքը դրա (Եգոր Շչերբակովի սպանության) հետ կապ չունի»: Շատ հավանական է, որ նա ծնողներին նաեւ ասած լինի, թե այդ ամենը «քաղաքական խարդավանք է»:

Որ Օրհան Զեյնալովը «կենցաղային հողի» վրա չէ, որ հանցանք է գործել, այդ մասին վկայում է նրա կազմակերպված փախուստը Մոսկվայից, ինչպես եւ հանգամանքը, որ ձերբակալության պահին նրանից առգրավվել է Կոլոմնա-Բաքու ավտոբուսի տոմս: Զեյնալովը ձերբակալվել է մերձմոսկովյան Կոլոմնայի ավտոկայանին հարող տարածքում, երբ ավտոբուսի մեկնելուն մնում էր ընդամենը մեկ ժամ:

Նման հանդուգն քայլ կատարելով, այն է' փորձելով ռուս-ադրբեջանական սահմանը հատել երթուղային ավտոբուսով, Օրհան Զեյնալովը, հավանաբար, ինչ-որ երաշխխիքներ ունեցել է: Այլապես կփորձեր թաքնվել Մոսկվա մեգապոլիսում: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե Եգոր Շչերբակովին սպանած լիներ «դատարկ վիճաբանության հետեւանքով' պատահաբար», ապա կներկայանար իրավապահներին եւ ամեն ինչ կխոստովաներ:

Օրհան Զեյնալովի ձերբակալության եւ Մոսկվա տեղափոխման տեսագրությունները համացանցում հասանելի են: Կալոմնայից նրան Մոսկվա են հասցրել ուղղաթիռով եւ անմիջապես ներկայացրել... ՌԴ ներքին գործերի նախարարին: Խոստովանենք, որ սա արտառոց է. Մոսկվայում օրվա մեջ երեւի սպանության եւ այլ ծանր հանցագործությունների մեջ բազմաթիվ կասկածվողներ են հայտնաբերվում եւ ձերբակալվում: Բացառված է, որ ՌԴ ներքին գործերի նախարարը նման յուրաքանչյուր դեպքում հանցագործին անձամբ «ընդունելու» ցանկություն եւ հնարավորություն է ունենում:

Օրհան Զեյնալովին, մինչդեռ, տեղափոխել են անմիջապես ՌԴ ՆԳՆ եւ ներկայացրել անձամբ նախարարին, ով նույնիսկ, ինչպես երեւում է տեսագրությունից, մի քանի վայրկյան ակնդետ ուսումնասիրել է ձերբակալվածի դեմքը: Սա չէր կարող պատահականություն լինել:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Ամենադիտված