Սերժ Սարգսյանը կմեկնի Վիլնյուս. պաշտոնական հրավեր
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը երեկ ստացել է Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերը եւ նոյեմբերի 28-29-ը մեկնելու է Լիտվայի մայրաքաղաք' մասնակցելու միջոցառմանը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ուղարկելը դեռ չի նշանակում, թե այդպես մեղմվել է ԵՄ-ի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Ընդհակառակը, Սերժ Սարգսյանին Վիլնյուսում բավական տհաճ ընդունելություն է սպասվում: Թե ինչ փաստաթուղթ են ՀՀ իշխանությունները պատրաստվում ստորագրել Վիլնյուսում, հայտնի չէ անգամ իշխանություններին: Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Փաստ է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը: Դա կլինի հռչակագիր, համաձայնագիր, ասոցացման համաձայնագրի քաղաքական մաս, նորացված, թե հին փաստաթուղթ՝ չեմ կարող ասել»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը