Չնախատեսված խուզարկություն «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում
Հայկական Մամուլ
Համաձայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ հոկտեմբերի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔԿՀ-ում նշված օրը չնախատեսված խուզարկություն է իրականացվել, ինչի արդյունքում դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կանաչավուն զանգված: Փորձեցինք տեղեկությունը պարզել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանից, որը հաստատեց մեր տեղեկությունը: «Իսկապես, չնախատեսված խուզարկության արդյունքում դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է 0,8 գրամ կանաչավուն զանգված»,-ասաց Գոռ Ղլեչյանը' չբացահայտելով դատապարտյալի ով լինելը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը