Սայաթ-Նովայում «բազմապրոֆիլ շենք»-ի սեփականատերը Վիգեն Սարգսյա՞նն է
Հայկական Մամուլ
Երևանի Սայաթ-Նովա 10/5 հասցեում գտնվող հին կաթսայատան տեղում «բազմապրոֆիլ շենք» կառուցելու նախագծի սեփականատերը, ըստ տարածքի բնակիչների «բացահայտման», Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ արդեն մի քանի ամիս է տարածքի բնակիչները ոտքի են կանգնել և պայքարում են իրենց իրավունքների ոտնահարմամբ կառուցվող հյուրանոցի դեմ՝ այս ընթացքում ենթարկվելով կարմիր բերետավորների կողմից ահաբեկումների, թաղային խուլիգանների կողմից սպառնալիքների, ոստիկանության հետ քաշքշոցների:
Նրանց անհեթեթ հարցաքննությունների պատրվակով շարունակ հրավիրվում են ոստիկանություն: Բնակիչներն այլևս վստահ են, որ այս ամենը հրահանգավորվում է Բաղրամյան 26- ից:
Մանրամասները՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը