Սաշիկ Աֆյանն ու Հովհաննես Հունանյանը հավաքում էին ճամպրուկները
Հայկական Մամուլ
Թեև երեկվա դրությամբ դեռ պաշտոնական հրաման չկար, սակայն ոստիկանապետի տեղակալներ Սաշիկ Աֆյանն ու Հովհաննես Հունանյանը հավաքում էին ճամպրուկները:
«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, համակարգում երեկ քննարկում էին հատկապես հեռացողների անկումային տրամադրությունը: Հովհաննես Հունանյանի մասին ասվում էր՝ ինչպես դժգոհ մնացել էր, այդպես դժգոհ էլ գնաց: Վերջինս հուշարձանի պես մի բան էր դարձել համակարգում՝ առանձնապես կարևոր գործեր նրան չէին հանձնարարվում:
Աֆյանի մասին էլ հիշում էին 2008-ի մարտի 1-ին նրա ակտիվությամբ, ինչի շնորհիվ էլ 5 տարի զբաղեցրեց այդ պաշտոնը: Քանի որ իշխանությունը փակեց Մարտի 1-ի էջը, պետք էր թոշակի ճանապարհել «վաստակավորներին»: Թեև ասում են նաև, որ վերջինիս համար նոր պաշտոն է փնտրվում:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը