Առաջին հաղթանակը` «ՀՀ վարչապետի գավաթ 2013» մրցաշարում
Հասարակություն
Հոկտեմբերի 16-ին մեկնարկեց «ՀՀ վարչապետի գավաթ 2013» հոբելյանական' հինգերորդ ֆուտբոլային մրցաշարը, որն անցկացվում է պետական կառավարման մարմինների աշխատակիցների միջև:
Առաջին խաղում Աբովյանի քաղաքային մարզադաշտում այսօր հանդիպեցին ՀՀ ԱԻ և գյուղատնտեսության նախարարությունների թիմերը: Գոլառատ խաղում 4:3 հաշվով ԱԻՆ թիմը տոնեց իր առաջին հաղթանակը ՀՀ վարչապետի գավաթում:
ԱԻ նախարարության թիմում ընդգրկված են փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների (թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, օպերատիվ կառավարման, փրկարար ուժերի վարչություններ) և տեխանվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցներ:
Մրցաշարի նպատակն է ֆուտբոլի միջոցով աշխուժացնել պետական կառավարման մարմիններում աշխատող անձանց շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքները, ինչպես նաև բարելավել պետական պաշտոնյաների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը:
Այս տարի մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել տարբեր գերատեսչությունների 15 թիմ: Նախնական խաղերի արդյունքներով՝ յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմ կանցնի հաջորդ փուլ, իսկ այնտեղ արդեն օլիմպիական մրցակարգով կորոշվեն եզրափակչի մասնակիցները:
Մրցաշարի անցկացմանն աջակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան' տրամադրելով մրցավարներ, խաղադաշտեր և գույք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն