Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Վալանսում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը

ԱՐԽԻՎ

Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների և ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը:

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին' ի դեմս Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի և Ֆրանսիայի միավորված քաղաքների նախագահ Միշել Դելեբաղի, նկատելով, որ այն իսկապես անչափ պատասխանատու նախաձեռնություն է, ինչին Երևանի քաղաքապետը լավ է ծանոթ, քանզի այս համաժողովն առաջին անգամ անց է կացվել հենց Երևանում.

«2010 թվականի հոկտեմբերին Երևանում կայացավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության անդրանիկ համաժողովը, որն ինստիտուցիոնալ հիմք դրեց հայ և ֆրանսիական համայնքների միջև համագործակցությանը։ Այդ համաժողովում մենք ընդունեցինք կարևոր համապարփակ փաստաթուղթ' հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խարտիա, որն ուրվագծում է մեր համագործակցության գերակա ուղղությունները. տեղական ինքնակառավարման զարգացում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն, ֆրանսերենի ուսուցում»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Երևանը մեծ նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը' նկատելով, որ այն Հայաստանի մայրաքաղաքի համար սկիզբ է առնում դեռևս 1960-ական թվականներից:

«Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 40 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային 7 կազմակերպությունների' ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ուղղություններով ու ոլորտներով համագործակցության խորացումը։ Վերջին 20 տարվա ընթացքում Երևանն աստիճանաբար զարգացրել է համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն քաղաքների և ռեգիոնների, մասնավորապես, Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիցցայի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, ճարտարապետության, քաղաքաշինության և այլ բնագավառներում։ Այս ամենը ևս մեկ ապացույց է, որ Երևան քաղաքն իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը' հավելելով, որ այսօր նպատակային աշխատանքներ են տարվում ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանն արդյունավետ համագործակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ, որի շրջանակում վերջին տարիներին իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր մայրաքաղաքի հանրակրթական, արվեստի և երաժշտական դպրոցներում։

«Անցյալ տարի Հայաստանին շնորհվեց ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը, վստահ եմ, որակական նոր հնարավորություններ է ընձեռում ֆրանկոֆոնիայի շրջանակներում և Ֆրանսիայի հետ համագործակցության ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք նաև մեր ֆրանսիական գործընկեր քաղաքների ունեցած փորձը և փորձի փոխանակումների ու տեխնիկական աջակցության միջոցով այն կիրառելու հնարավորությունը»,- շեշտել է Տարոն Մարգարյանն ու կարևորել նաև տարբեր ծրագրերի շրջանակներում համայնքների համագործակցությունը։ Երևանի քաղաքապետը նաև ընդգծել է, որ ապակենտրոնացված համագործակցության բոլոր ուղղություններն են կարևոր ու մեկը մյուսին փոխլրացնող։

«Ըստ այդմ, կարծում եմ, որ պետք է մշակենք համագործակցության ինստիտուցիոնալ նոր մոդելներ։ Պետք է առավելագույնս օգտագործել ոլորտների մեկը մյուսին փոխկապակցված ծրագրերի իրականացումը։ Ես համոզված եմ, որ ապակենտրոնացված համագործակցության հաջողությունը պայմանավորված է ծրագրերին համայնքների կորպորատիվ մասնակցությամբ։ Այս ձևը հատկապես արդյունավետ կլինի վերապատրաստումների և փորձի փոխանակումների ծրագրերի դեպքում։ Այս առումով, կարծում եմ, շատ կարևոր է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների և ռեգիոնների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ստեղծել բազմաթիվ նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ միասնական բանկ, որը կվերլուծի և կմշակի օպտիմալ ծրագրեր։ Եվ այս գործում մեծապես կարևորում եմ և՛ ֆրանսիական, և՛ հայկական այն կազմակերպությունների դերը, որոնք միավորում են համայնքներն ու ռեգիոնները։ Համոզված եմ, որ նշված մոտեցումների և սկզբունքների շնորհիվ, մենք կարող ենք էապես բարձրացնել համագործակցության արդյունավետությունը», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ համաժողովի շրջանակում կազմակերպվող քննարկումների արդյունքում կծնվեն նոր մոտեցումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն բարեկամ երկու երկրների միջև համագործակցությունը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված