Զարուհի Փոստանջյանը շրջում է ոստիկանների ուղեկցությամբ
Հասարակություն
Զարուհի Փոստանջյանը այսօր մամլո ասուլիսի է ներկայացել ոստիկանների ուղեկցությամբ: Հավանաբար իր անվտանգությունն ապահովելու պահանջով ՀՀ ոստիկանապետին դիմելուց հետո Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է ապահովել ԱԺ պատգամավորի անվտանգ տեղաշարժը:
Փոստանջյանը դիմել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ պահանջելով կարգի հրավիրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած ՀՀԿ-ական պատգամավորներին: «Սպառնալիքի հայտարարությունները հասանելի են յուրաքանչյուրին` համացանցում, իսկ Հանրապետական կուսակցությունում այնպիսի կրիմինալ անձնավորություններ կան, որ այդ հայտարարություններից զարմանալ կամ դրանք անտեսել պետք չէ»,- նշել է պատգամավորը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն