Լավ ենք խաղալու, քանի որ ավելի վատ արդեն լինել չի կարող. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ գոհ չէ իր թիմի խաղից:
«Մենք փորձում ենք թիմի խաղը ավելի լավը դարձնել, ձգտում ենք ավելի շատ տիրել գնդակին: Սակայն ոչինչ արագ տեղի չի ունենում: Մեր խնդիրն ավելի է բարդանում, երբ «Ատլետիկոն» և «Բարսելոնան» միավոր չեն կորցնում: Սակայն մենք լավ ենք խաղալու, քանի որ ավելի վատ արդեն լինել չի կարող: Մենք վատ խաղացինք «Էլչեի» և «Լևանտեի» հետ: Համոզված եմ` «Մալագան», «Յուվենտուսը» և «Բարսելոնան» կհանդիպեն այլ «Ռեալի»,–Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում