Ադրբեջանցի Զեյնալովը հրաժարվել է իր ցուցմունքներից
Ադրբեջան
Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը, ով մեղադրվում է Մոսկվայի Բիրյուլյովո թաղամասում Եգոր Շերբակովի սպանության մեջ, հրաժարվել է իր տված ցուցմունքներից, որոնց համաձայն` նա իրեն մեղավոր էր ճանաչել կատարված սպանության մեջ. գրում է Lenta.ru-ի թղթակցիը դատարանի դահլիճից, ուր ընթանում է Զեյնալովի դատավարությունը:
«Ես համաձայն չեմ, ես չեմ սպանել»,-հայտարարել է Զեյնալովը թարգմանչի միջոցով: Միաժամանակ, նա խնդրել է իրեն գրավի դիմաց ազատ արձակել` չմանրամասնելով, թե ինչ գումարի մասին է խոսքը:
Նշենք, որ ավելի վաղ իրավապահ մարմինների կողմից հաղորդվում էր, որ Օրհան Զեյնալովն իրեն մեղավոր է ճանաչել Շերբակովի սպանության մեջ` իր գործողություները որակելով իբրև ինքնապաշտպանություն: Միաժամանակ, Զեյնալովին ճանաչել է նաև մեղադրական կողմի առանցքային վկա Քսենիա Պոպովան` հանգուցյալ Եգոր Շերբակովի ընկերուհին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն