Շուտով կարող է կարգալույծ արվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը
Հասարակություն
Շուտով կարող է կարգալույծ արվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Բանն այն է, որ Էջմիածնում բավական վրդովված են այն հանգամանքից, որ Պարգև սրբազանը հավանություն է տվել Զորի Բալայանի նամակին, որտեղ վերջինս Ռուսաստանին կոչ է անում վերացնել Ղարաբաղի պետականությունը և միացնել իրեն:
Պարգև սրբազանը որպես Արցախի թեմի առաջնորդ միշտ որոշակի ինքնուրույնություն է ունեցել` նկատի առնելով Ղարաբաղի պետականությունը եւ առանձնահատուկ դերը հայկական իրականության մեջ: Այս հանգամանքը միշտ գրգռել է Գարեգին Բ կաթողիկոսին: Նրանց հարաբերությունները երբեք բնականոն չեն եղել:
Ներկայում, ըստ ամենայնի, Գարեգինը Պարգեւի հայտարարության մեջ տեսել է նրա կաթողիկոս դառնալու ձգտումը: Հայտնի է, որ Գյուլիստանի պայմանագրից հետո, որի մասին իր նամակում խոսել է Զորի Բալայանը, Էջմիածնի ջանքերով վերացվեց Աղվանից կաթողիկոսությունը: Թերևս, Պարգեւը պատրաստվում է նման մի իրադարձության, իր հավանությունը տալով նամակին:
Բացի այդ, քանի որ Հայ առաքելական եկեղեցին ինքն իրեն համարում է հայոց պետականության պահապան, Պարգև սրբազանին կարգալույծ անելն ավելի հավանական է թվում:
Թեև, Եկեղեցու վերնախավը երկիրը օտար նվաճողներին հանձնելու հարցում երբեք էլ չի վարանել:
lragir.am


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն