Ոստիկանության քննիչն իր կյանքի գնով փրկել է 17-ամյա աղջկան
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Նարեկ Ստեփանյանը, Որոտան գետից կարողացել է դուրս բերել խեղդվող մի աղջկա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ն. Ստեփանյանը մեկնելիս է լինում Սիսիանի բժշկական կենտրոն, երբ նկատում է, որ Որոտան գետի մոտ մի քանի երիտասարդներ օգնություն են խնդրում: Ոստիկանության քննիչը մոտենալով նրանց, տեղեկանում է կատարվածի մասին և ճիշտ կողմնորոշվելով` նետվում է գետի մեջ և այնտեղից դուրս է բերում, գրեթե ծանր վիճակում գտնվող, Սյունիքի մարզի Մոսք գյուղի բնակիչ, քոլեջի սովորող, 17-ամյա Սոնա Հակոբյանին, ով էլ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվում է Սիսիանի բժշկական կենտրոն:
Ոստիկանության քննիչը, ուժեղ մրսածության պատճառով, նույնպես գտնվում է հիվանդանոցում:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն