Կքննարկվի ԼՂՀ ճանաչման մասին ՀՀ օրենքի նախագիծը
Քաղաքական
2007 թվականին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջին անգամ ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ դրվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը մերժվեց ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնության կողմից: Մինչդեռ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունն իրավամբ կճանաչեր Արցախի փաստացի կարգավիճակը՝ ելնելով այն հանգամանքից, որ Արցախի հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին: Այս հարցն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը:
Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտնի ստորագրությունից հետո կրկին օրախնդիր է դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը: Սույն նախագիծը, արդեն Զարուհի Փոստանջյանի հեղինակմամբ, այսօր եւս շրջանառության մեջ է, եւ դրա քննարկումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում (414 սենյակ): Հիմնական զեկուցմամբ հանդես կգա «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն