17-ամյա աղջկան փրկող ոստիկանը պարգևատրվել է
Հայաստան
MediaMall.am-ի տեղեկություններով` քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարգևատրել է այսօր 17-ամյա աղջկան փրկող ոստիկան ոստիկանության լեյտենանտ Նարեկ Ստեփանյանին` «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Նարեկ Ստեփանյանը, Որոտան գետից կարողացել է դուրս բերել խեղդվող մի աղջկա: Ն. Ստեփանյանը ուղևորվելիս է եղել Սիսիանի բժշկական կենտրոն, երբ նկատել է, որ Որոտան գետի մոտ մի քանի երիտասարդներ օգնություն են խնդրում: Ոստիկանության քննիչը, մոտենալով նրանց, տեղեկանում է կատարվածի մասին և ճիշտ կողմնորոշվելով` նետվում է գետի մեջ և այնտեղից դուրս է բերում գրեթե ծանր վիճակում գտնվող Սյունիքի մարզի Մոսք գյուղի բնակիչ, քոլեջի ուսանող, 17-ամյա Սոնա Հակոբյանին, ով էլ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվում է Սիսիանի բժշկական կենտրոն:
Ոստիկանության քննիչը, ուժեղ մրսածության պատճառով, նույնպես գտնվում է հիվանդանոցում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից