ՀՀԿ ԳՄ-ում Փոստանջյանի հարցին չեն անդրադարձել
Քաղաքական
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստ, որից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել է կուսակցության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին: Շուտով Արարատ քաղաքում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն, որտեղ ՀՀԿ-ի շրջանային կառույցը իր թեկնածուին ներկայացրել է, և նմանատիպ այլ հարցեր:
Հարցին, թե ինչ է սպասվում Վիլնյուսում, և ինչ կստորագրվի այնտեղ, նա ասաց.
-Հայաստանի իշխանությունների խորը համոզմունքն այն է, որ պետք է շարունակեն համագործակցությունը Եվրոպացի մեր գործընկերների հետ: Դա անհրաժեշտ է թե Եվրոպային, թե Հայաստանին: Ես կարծում եմ` մեր երկխոսության մեխը պետք է լինի քաղաքական բարեփոխումների շարունակությունը` Հայաստանում խոսքի ազատության, բազմակարծության, մարդու իրավուքների, ժողովրդավարական բարեփոխումների շարունակություն: Վիլնյուսում դա կլինի հռչակագիր, հայտարարություն, ասոցացման պայմանագիր... կարծում եմ` էականը այն է` կողմերը պատրաստակամություն կունենա՞ն շարունակելու երկխոսությունը: Ես լավատես եմ:
Շարմազանովին հարց ուղղեցին նաև` արդյո՞ք ՀՀԿ ԳՄ-ում անդրադարձ եղել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին Զարուհի Փոստանջյանի տված հարցի վերաբերյալ: Նա պատասխանեց.
-Մենք առհասարակ ձեր նշած պատգամավորի պահվածքի վերաբերյալ ոչ նախկինում, ոչ այսօր քննարկում չենք իրականացրել: Մեր կուսակիցները իրենց կարծիքն են ներկայացրել: Կարող է` մի քիչ զգացմունքային են եղել, բայց ես կարծում եմ` մարդիկ ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը: Մենք չպետք է վատնենք մեր ժամանակը, դատարկ սենսացիոն հայտարարությունների հետևից ընկնենք, ինչը որ անում են որոշ գործիչներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն