Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում 

Ադրբեջանը խզո՞ւմ է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

Հայկական Մամուլ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը բացառիկ հարցազրույց է տվել իշխանական 1news.az-ին: Առիթը Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի` ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիին իբր թե «25 տոկոս գրելու մասին ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների խնդրանքի» վերաբերյալ հայտարարությանը Միացյալ Նահանգների պետքարտուղարության արձագանքն է, որով Մեհթիեւի ասածները բնութագրվել են որպես «բացահայտ կեղծիք»:

Էլնուր Ասանովն ասել է, որ նախագահական «ընտրություններին» նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի եւ կառավարության ներկայացուցիչներն ամերիկյան կողմի հետ «մշտական շփումներում շեշտել են նախագահ Ալիեւի բարձր վարկանիշը եւ անայլընտրանքայնությունը, ինչպես նաեւ պետության ղեկավարին բնակչության կողմից աջակցությունը` շնորհիվ իրականացված ահռելի սոցիալ-տնտեսական ծրագրերի»:

Այնուհետեւ իլհամալիեւյան վարչախմբի ներկայացուցիչը սենսացիոն հայտարարություն է արել, ըստ որի «նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի կողմից նշված թվերը (Իլհամ Ալիեւի եւ Ջամիլ Հասանլիի ձայների 75:25 տոկոսի հարաբերակցության մասին - Վ.Ա.) նախագահի աշխատակազմի եւ կառավարության ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումներում հնչեցվել են ամերիկյան, մասնավորապես` դեսպան Մորնինգսթարի կողմից»:

Զարգացնելով միտքը, Ասլանովն այնուհետեւ «անթույլատրելի» է համարել, «երբ փակ հանդիպումներում ասվում է մի բան, իսկ մամուլի համար հայտարարություններում` բոլորովին այլ բան»: Իլհամ Ալիեւի աշխատակազմի պաշտոնյան չի զլացել տալու նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի ընդհանրական բնութագիրը, ըստ որի` «թե ինչ արժեն նրանց (պետական դեպարտամենտի ներկայացուցիչների) իրական արարքներն ու հերքումները, ողջ աշխարհը գիտի Wikileaks-ի օրինակով»:

Տառացիորեն նախօրեին ադրբեջանական կայքերից մեկում վերլուծական էր հրապարակվել, որի հեղինակը տարակուսել էր, թե չի հասկանում` ինչո՞ւ են «իշխանությունները հետեւողականորեն փչացնում Վաշինգտոնի հետ առանց այդ էլ ոչ բարվոք վիճակի հարաբերությունները»:

Իրոք, Իլհամ Ալիեւի հակամերիկյան հիստերիան, որն Էլնուր Ասլանովի կողմից դեսպան Մորնինգսթարի փաստացի «ընտրակեղծարարության» մեջ մեղադրանքով արդեն բոլոր սահմաններից դուրս է եկել, տրամաբանության մեջ, կարծես, չի տեղավորվում:

Մնում է մի ենթադրություն անել, նա մտադիր է դիվանագիտական սկանդալ սադրել Միացյալ Նահանգների հետ: Հաշվարկն, ըստ երեւույթին, կառուցված է այնպես, որ «ընտրակեղծարարության» մեջ մեղադրվող դեսպան Մորնինգսթարին Սպիտակ տունն ստիպված կլինի ետ կանչել: Եվ քանի որ ԱՄՆ-ում նոր դեսպանի նշանակումը կապված է Կոնգրեսում նրա թեկնածությանը հավանություն տալու-չտալու ընթացակարգի հետ, ապա հնարավոր է, որ ամիսներ շարունակ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցիչը մնա գործերի հավատարմատարի կարգավիճակով:

Իսկ դա իր հերթին ենթադրում է երկկողմ հարաբերությունների ոչ վստահելի եւ անհամեմատ ցածր մակարդակ: Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւին խիստ անհրաժեշտ է մի որոշակի ժամանակահատվածով Սպիտակ տան համար «անհասանելի» դառնալ: Թե ինչո՞ւ` այլ խնդիր է: Ենթադրություններ կարելի է անվերջ անել:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Ամենադիտված