Մարտենսի թաղումը, ԵԺԿ գագաթնաժողովը և ԵԺԿ քաղաքական ասամբլեան
Հայկական Մամուլ
«Հանրապետական կուսակցությունից ԵԺԿ նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարտենսի թաղման արարողությանը հոկտեմբերի 19-ին կմասնակցի Սերժ Սարգսյանը: Հոկտեմբերի 23-24-ին նախատեսված ԵԺԿ գագաթնաժողովին կմասնակցի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ նոյեմբերի 12- 13-ին տեղի ունենալիք ԵԺԿ քաղաքական ասամբլեային կմասնակցեն Արմեն Աշոտյանն ու Արտակ Զաքարյանը:
Ասամբլեայի ընթացքում, ի շարս այլ հարցերի, կքննարկվեն նաև ՀՀ-ԵՄ ապագա համագործակցության հարցեր. մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին ՀՀ-ն և ԵՄ-ն ոչ թե հռչակագիր, այլ մինի-համաձայնագիր կստորագրեն, որը կստանա «նամակների փոխանակում» ձևակերպումը: Դրանով կամրագրվի, որ կան ձեռք բերված համաձայնություններ՝ որպես ապագա բանակցությունների հիմք, որում առկա կլինեն քաղաքական բաղադրիչի ուղղությամբ կատարվելիք քայլերը:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը