Հայկական մեղրը կարտահանվի ԵՄ երկրներ. Ծառուկյանի մայրը հարցը քննարկել էր վարչապետի հետ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ հայկական մեղրը կարտահանվի ԵՄ երկրներ, կառավարությունը երեկ հաստատել է Հայաստանից Եվրոպա արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, Հայաստանից Եվրամիության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը:
Թերթը գրում է, որ տևական ժամանակ է՝ այս խնդրի համար պայքար էր մղում «Մուլտի ագրո» ընկերության նախագահ Ռոզա Ծառուկյանը՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մայրը, ով նաև ղեկավարում է ՀՀ մեղվաբույծների միությունը: Նա այս տարվա հուլիսին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էր հարցը:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը