Արմեն Երիցյանն ինքնասպանության փորձ կատարող երիտասարդին այսօր աշխատանքի է ընդունելու ԱԻՆ-ում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ առավոտվանից քննարկվում էր 32-ամյա Վարդան Х-ի չկայացած ինքնասպանությունը և դրա վերաբերյալ տեսանյութը, որը նախօրեին հայտնվել էր համացանցում և ցուցադրվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Տեսաժապավենում ինքնասպանության վայրում պատահական հայտնված նախարարը համոզում է դեմքը սպիտակ կտորով ծածկած երիտասարդին, որ նա իրեն չգցի կամրջից: Վերջինս, որ, ինչպես պարզվեց, մեծ պարտքեր ունի և Հրազդանից էր եկել Դավիթաշենի կամրջից նետվելու համար, բանակցում էր նախարար Արմեն Երիցյանի հետ: Նա օգնություն էր ուզում չնետվելու դիմաց, իսկ նախարարը վստահեցնում էր, որ հասկանում է նրա պրոբլեմները և խոստանում է լուծել, եթե նա ցած նետվելու փոխարեն իջնի ու իր մեքենան նստի: Վերջինս էլ ճարպկորեն այս կողմ ցատկեց կամրջի պռնկի վրայով, նստեց նախարարի մեքենան, և նրանք հեռացան:
Արմեն Երիցյանն ինքնասպանության փորձ կատարող երիտասարդին այսօր աշխատանքի է ընդունելու ԱԻՆ-ում:
Մանրամասները՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը