Փաստաբանների բողոք-ֆլեշմոբը շարունակվում է
Հայկական Մամուլ
Փաստաբանների բողոք-ֆլեշմոբը շարունակվում է: Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված օրինագծերի դեմ պայքարին միացել են 130-ից ավելի փաստաբաններ Երևանից, ինչպես նաև մի շարք մարզերից՝ Լոռուց, Շիրակից, Կոտայքից, Արմավիրից և Արագածոտնից:
«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, փաստաբանների ակտիվ ստորագրահավաք է ընթանում նաև «Ֆեյսբուքում»: Փաստաբանները ստորագրահավաքով պահանջում են շրջանառությունից հանել «Փաստաբանության մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արդարադատության նախարարության կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է պալատի կողմից արտոնագրված փաստաբանին. փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար գանձել 60 հազար դրամ տարեկան տուրք: Փաստաբանների ստորագրահավաքին միացել Է նաև պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Մանրամասները` «Հրապարակ»-իայսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը