ՀՀԿ-ական պատգամավորը հաստատել է, որ Վիլնյուսում պարզապես մի հռչակագիր է ստորագրվելու
Հայկական Մամուլ
Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը երեկ հաստատել է «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունները, որ նոյեմբերին 29-ին Վիլնյուսում ԵՄ Ասոցացման և խորը և ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն պարզապես մի հռչակագիր է ստորագրվելու, որի բովանդակությունը անցած չորս տարիների ընթացքում Եվրամիության հովանու ներքո իրականացված ծրագրերն են լինելու:
«Խոսքն այդ փաստաթղթերի ստորագրման մասին չէ, այլ երրորդ փաստաթղթի մասին, որով կհաստատվեն բանակցությունների այն արդյունքները, որ մենք ունեցել ենք վերջին չորս տարիների ընթացքում, և դա շատ լավ հիմք կհանդիսանա հետագայում Եվրոպական երկրների հետ հարաբերությունները խորացնելու համար արդեն նոր իրողությունների համատեքստում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետական պատգամավորը՝ նշելով, որ խոսքը փոխըմբռնման հուշագրի մասին է:
Մանրամասները՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը